«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հերթական սոցիոլոգիական հարցումն է պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում: Ասում են` ներքին օգտագործման է: Թերթին ասել են, որ ըստ հարցման, Նիկոլ Փաշինյանն ունի կայուն 12 տոկոս, որը պատրաստ է նրան ընտրել ցանկացած պարագայում: Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը: Կառավարության աշխատանքից դժգոհ է 75 տոկոսը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում: Հաջորդ տեղում` ըստ անձնական ռեյտինգի Սամվել Կարապետյանն է` մոտ 10 տոկոս, սակայն երբ խոսքը գնում է նրա ձեւավորած ուժի մասին, թիվը նվազում է: Երրորդը Ռոբերտ Քոչարյանն է` 6 տոկոսով: Մյուս հայտնի կուսակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` 1-ից 1,5 տոկոսի շրջանակներում են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: