Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։ Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը և շարունակում.
«Դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց Ձորի սահմանագծին) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։ Սա արվում է թե՛ հողի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։ Թվացող անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։ Չեմ հոգնի կրկնել. կանգնեցնելու միակ լծակը մեր՝ հասարակության ձեռքին է»,- եզրափակել է նա։