2023 թվականին Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից հարձակման մասին տեղեկացվել է դրա սկսվելուց 10-15 րոպե առաջ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը «հակաահաբեկչական» գործողության մասին տեղեկացվել էր դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ»,-ասել է Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ խաղաղապահներին տեղեկացվել է իրենց զորանոցներ անվտանգ վայրեր տեղափոխվելու անհրաժեշտության մասին և ընդգծել, որ հակառակ դեպքում նրանց կյանքը վտանգի տակ կլինի։

















