Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հունիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը, հայտնում են ֆինանսների նախարարությունից:
2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 92% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.2 %‑ով կամ 83 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 87.5% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 20.1 %-ով կամ 206.3 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 11 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 56.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 134.3 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ bit.ly/3SsIwxp: