Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական հիմնարկներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի քանակը.
- բջջային հեռախոսներ՝ 853 (2024 թ․ 1-ին կիսամյակ՝ 772).
- ինքնաշեն ոգելից խմիչք՝ 788.45 լիտր (2024 թ․ 1-ին կիսամյակ՝ 611 լիտր).
- դեղահաբեր՝ 184.5 հատ (2024 թ․ 1-ին կիսամյակ՝ 94 հատ):