2025 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Սարգսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրավապահների կողմից առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
«Սա կարևոր նվաճում է, քանի որ գնացել են խոշոր խմբաքանակների հետևից»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ այս հարցում մեծ դեր են ունեցել պարեկային ծառայողները, և նրանց կողմից բացահայտված հանցագործությունների թիվն աճել է։
«2025 թվականին պարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2414 դեպք՝ նախորդ տարվա 1866-ի դիմաց, և առգրավել են շուրջ 32 կգ թմրամիջոց»,– նշեց ՆԳ նախարարը։

















