ՀՀ-ի հետ նոր երկկողմանի գործընկերության օրակարգի վրա ենք աշխատում, աշխատում ենք դիմակայունության և աճի ծրագրի վրա, որի մասին հայտարարվեց Բրյուսելում. «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովին հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Կշարունակենք աշխատել միասին բոլոր կողմերի հետ ՀՀ-ում, որպեսզի աջակցենք ՀՀ-ի բարեփոխումներին, ՀՀ-ի դիմակայունությանը, աջակցեն ՀՀ-ի անկախությանը և ինքնիշխանությանը»,-ասաց դեսպանը։
ԵՄ դեսպանը հայտարարեց, որ 2025-ին Արևելյան գործընկերության գագաթաժողով է նախատեսված. «Ակնկալում ենք ձեր մասնակցությունը՝ հասնելու այն արդյունքներին, որոնք շահեկան կլինեն երկրների համար, հատկապես ՀՀ-ի պարագայում։ Կարծում եմ՝ ՀՀ-ի մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության ծրագրերին շատ կարևոր տարր է այս ամենի հաջողության համար»,-ասաց նա։