Այսօր՝ հւոլիսի 15-իյն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Մեյթիխանյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Խոր Վիրապի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյանը, ապա կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կամրջից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել չգործող ջրատարում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։