ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է ներշնչում հաջորդիվ դեռևս Ադրբեջանում պահվող 19 անձանց վերադարձի համար։
Նրա խոսքով՝ հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը կարող են նշանակալի ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև հաշտեցման գործընթացում։
«4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում», – ասաց ՀՀ արտգործնախարարը։
Նա հավելեց, որ խաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, չի կարող ընդունվել որպես հենց այնպես, ինքնըստինքյան տրված, այն պետք է սնուցել, պաշտպանել, նորոգել թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։

















