Նոյեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4498 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 157 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 146 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 106 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 2199, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 382, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 115, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 27 և 1178 այլ իրավախախտում։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 77-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 63-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 72-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 63-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 64 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14521 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 177 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 256 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 354 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 97, չամրակապված վարելու՝ 3152, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 373, վարելու ընթացքում ծխելու՝ 761, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 808, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 106, արագության գերազանցման՝ 2292 և 4965 այլ իրավախախտում։ 154 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 793-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 363-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 243-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 337-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։

