Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

