ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կալանավոր է մահացել։ Վերջինս 43-ամյա Տավրոս Ալբերտի Ոսկանյան է, որն ունեցել է այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են եղել։
ArmLur.am-ը դիմել է Քրեակատարողական ծառայություն, որտեղից ՔԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է. «ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1982 թ․ ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 29․01․2026թ․ կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ 04․02․2026թ․ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն։ 17․02․2026թ․ կենտրոնում գրանցվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»։
Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկներում 2025 թվականին արձանագրվել է մահվան 24 դեպք։

















