«44-օրյա պատերազմի գլխավոր պատասխանատուները ազատ շրջում ու պաշտոնի կռիվ են անում, իսկ զինվորականները մեկը մյուսի հետևից լուռ ազատազրկվում են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իհարկե կան զինվորականներ, որոնց որոշումներին ու գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի և դա կարող են նաև ծանր պատիժների հանգեցնել, սակայն խնդիրն այլ տեղ է:
Կռվից հետո իշխանությունը ոմանց «փշի-փշի» էր անում, լռության դիմաց կոչումներ ու պաշտոններ տալիս:
Սրանք, այսպես ասած, արխային ընկան, իսկ հետո եղավ այն, ինչ սպասելի էր` հերթով զոհաբերվում են հանուն քաղաքական իշխանության և նրանց պաշտոնավարման շարունակականության:
Ի՞նչ ասեմ, շարունակեք լռել պարոնայք սպաներ և գեներալներ, բայց հիշեք, որ իշխանությունը ոչ մեկիդ չի խնայելու, որովհետև դուք իրենց համար պարզապես «պահեստային քայլ» եք, ում ըստ իրավիճակին կդատեն, կնստացնեն ու կվարկաբեկեն»,-գրել է Աբրահամյանը։