Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրառմամբ քննադատել է վարչապետի կեցավայրից եկեղեցու բարենորոգման ծրագրի հռչակումը, հարցնելով, թե որտեղ է մնացել «եկեղեցին անջատված է պետությունից» սկզբունքը:
«Ո՞ւր մնաց եկեղեցին անջատված է պետությունից սկզբունքը։
Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում։
Միջազգային կառույցներ, ի՞նչ կա…
Էսա կգաք, լոլոներ կարտաբերեք նիկոլիզմի ժողովրդավար լինելու մասին, չէ՞։
Դե իսկ Փաշինյանն էլ բոլոր հարցերը լուծել է, հիմա զբաղված է հոգեւոր կյանքի բարենորոգումով էլի…
Հայաստանի 240 քառ կմ-ն ազատագրել է ադրբեջանական օկուպացիայից, հայ ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան, արցախահայերի Արցախ վերադարձի հարցը բարով-խերով լուծել է, հիմա էլ զբաղված է եկեղեցու «բարենորոգումով»»,- գրել է Շարմազանովը։

















