• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
01/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

7 անձի, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին, մեղադրանք է ներկայացվել՝ հափշտակության համար

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
11/11/2024
/ Իրավունք, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
7 անձի, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին, մեղադրանք է ներկայացվել՝ հափշտակության համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված երկու առանձին քրեական վարույթների նախաքննությունները:

«Նշենք, որ հանցավոր դրսևորումները վերաբերում են տարբեր ժամանակահատվածներին, որոնց վերաբերյալ ՀՀ տարբեր քննչական մարմիններում, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, նախաձեռնվել են վարույթներ, որոնք հետագայում, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով հիմնավորվել է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրեն Փ.Յ.-ն 2008 թ. մարտից մինչև 2019 թ. մայիս ընկած ժամանակահատվածում, իրեն վստահված «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի առանձնապես խոշոր չափերով գույքը պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնելու եղանակով հափշտակելու նախնական դիտավորությամբ, մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, այնուհետև նույն մասնաճյուղի պետի պաշտոնները զբաղեցրած իր որդու համար շուկայականից անհամեմատ էժան գնով ձեռք բերելու նպատակով, 2013 թվականի հունիսին Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի հերթական նիստում առաջարկել է օտարել ընկերության հաշվեկշռում գտնվող և տարիներ շարունակ ՓԲԸ-ի կարիքների համար օգտագործվող, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5 քմ մակերեսով նկուղային հարկը՝ ստանալով տնօրենների խորհրդի համաձայնությունը:

Վերոգրյալի պայմաններում կեղծ փաստաթղթերի և հիմնավորումների հիման վրա տարածքը ներկայացվել է օտարման՝ հրապարակային սակարկություններով, «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի մասնագետ-գնահատողի կողմից կազմվել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ գնահատման հաշվետվություն, համաձայն որի՝ տարածքի շուկայական արժեքը 2013 թ. հոկտեմբերի դրությամբ կազմում է 106.850.050 ՀՀ դրամ այն դեպքում, երբ դրա իրական շուկայական արժեքը կազմել է շուրջ երկու անգամ ավել՝ 194.880.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ գնահատման կեղծ հաշվետվության օգտագործմամբ գույքն աճուրդի է դրվել՝ մեկնարկային գին սահմանելով 106.850.050 ՀՀ դրամը:

Փ.Յ.-ի որդին, օգտվելով դասական աճուրդի անցկացման կարգով սահմանված այն կանոնից, որ աճուրդով չվաճառվելու դեպքում դրա մեկնարկային գինը նվազում է, կայացած առաջին և երկրորդ աճուրդներին միտումնավոր մասնակցության հայտ չի ներկայացրել և միայն երրորդ աճուրդի ժամանակ 75.393.360 ՀՀ դրամով գնել է նշված անշարժ գույքը։

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ մետրոպոլիտենի տնօրեն Փ․Յ.-ն, նախնական համաձայնության գալով որդու հետ, որոշել են հափշտակել ՓԲԸ-ի՝ նշված 60 քմ բարվոք վիճակում գտնվող տարածքի օգտագործման դիմաց վարձավճարների տեսքով ստացված դրամական միջոցները: Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով 2014 թվականի հուլիսին մետրոպոլիտենի տնօրենի և նրա որդու միջև կնքվել է արդեն վերջինիս պատկանող նկուղային հարկի տարածքից 60 քմ մակերեսով տարածքը ՓԲԸ-ին 25 տարի ժամկետով վարձակալության տալու վերաբերյալ պայմանագիր՝ առանց հիմնավորման որպես մեկ ամսվա վարձավճարի արժեք սահմանելով 120.000 ՀՀ դրամը։ Արդյունքում՝ մինչև 2020 թվականի մարտ ամիսը ՓԲԸ-ի միջոցներից անհիմն տնօրենի որդուն է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 7.104.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Փ.Յ.-ն իր հետ փոխկապակցված անձի՝ որդու ընկերոջ՝ «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի գլխավոր ինժեներ Ա.Ս.-ի օժանդակությամբ, մետրոպոլիտենի կարիքների համար լուսացույցների շիկացման թելիկով գլխիկների լուսադիոդային հավաքածուներով փոխարինման աշխատանքների կատարման նպատակով հայտարարել է ըստ էության ձևական մրցույթ, որին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակցել է միայն Ա.Ս.-ի կողմից ստեղծված ԱՁ-ն՝ ներկայացնելով շուկայականից շուրջ չորս անգամ ավելի թանկ արժեքով՝ 57.000.000 ՀՀ դրամի գնային առաջարկ։ Փ.Յ.-ն, առաջնորդվելով Ա.Ս.-ի հետ ունեցած փոխհարաբերություններով, առանց ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածության լրացուցիչ ուսումնասիրության, հաշվի չառնելով մրցույթում հաղթած սուբյեկտի կողմից երբևէ որևէ գործունեություն իրականացրած չլինելու հանգամանքը, հաստատել է մրցույթում առաջարկած գնի հիման վրա նրան հաղթող ճանաչելու փաստը, որի հիմնա վրա մետրոպոլիտենի և ԱՁ-ի միջև կնքվել է 57.000.000 ՀՀ դրամ արժեքով աշխատանքների կատարման գնման պայմանագիր։

Չունենալով ընկերությունում գրանցված աշխատակիցներ՝ Ա.Ս.-ն հիշյալ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարմանը ներգրավել է մետրոպոլիտենի աշխատակիցների։ 2013 թվականի հոկտեմբերին ավարտելով պայմանագրով նախատեսված աշխատանքները՝ կողմերի միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն, որի հիման վրա նույն օրը Փ․Յ.-ի հրահանգով մետրոպոլիտենի բանկային հաշվեհամարից Ա․Ս.-ի կողմից բացված ԱՁ-ի բանկային հաշվեհամարին է փոխանցվել 57.000.000 ՀՀ դրամ գումար այն դեպքում, երբ մետրոպոլիտենը նշված աշխատանքների և ապրանքների ձեռքբերման համար կարող էր ծախսել ընդամենը 12.495.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ 2016-2019 թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի օգնականի, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձը, չունենալով սահմանված կարգով իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենա, իր երեք ծանոթներին առաջարկել է 2012-2018 թթ. ընթացքում՝ միմյանց հաջորդող ժամանակահատվածներում, ձևականորեն ընդունվել աշխատանքի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մետրոպոլիտենում, սակայն փաստացի սպասարկել իրեն ու իր ընտանիքի անդամներին: Հիշյալ պաշտոնատար անձի խնդրանքով Փ.Յ.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված անձանց աշխատանքի է ընդունել՝ որպես վարորդներ, ովքեր ՓԲԸ-ում փաստացի չեն աշխատել, այլ դրա փոխարեն տնօրենի գիտությամբ և թողտվությամբ, տարիներ շարունակ որպես վարորդ, մետրոպոլիտենի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներով, սպասարկել են քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձին ու նրա ընտանիքի անդամներին, ինչի արդյունքում մետրոպոլիտենի բյուջեից նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և ավտոմեքենաների շահագործման և վառելիքի ծախսեր, անհիմն ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 28.099.506 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Փ.Յ.-ն, մետրոպոլիտենի գործերի կառավարիչ և իր հանձնարարությամբ բենզինի բաշխմամբ զբաղվող անձի օժանդակությամբ, 2009-2019 թթ. ընկած ժամանակահատվածում, տարբեր քանակությամբ հավելագրումներ կատարելու եղանակով, մետրոպոլիտենի կարիքների համար ձեռք բերված բենզինից յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով, անձնական և խմբային շահերից ելնելով, վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 39.963.327,6 ՀՀ դրամ արժողության՝ ընդհանուրը 110.010 լիտր բենզին՝ դրանք օգտագործելով այլ նպատակներով։

Բացի այդ, մետրոպոլիտենի տնօրենը ընկերության վարչակառավարչական ապարատի իրավապայմանագրային բաժնում և ընկերության տեխնոլոգիական տնտեսական գնացքների հիմնանորոգման ուղեմասում աշխատանքի է ընդունել երկու անձանց, ովքեր տնօրենի գիտությամբ և թողտվությամբ աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն ամեն ամիս ընկերության բյուջեից ստացել են աշխատավարձ, ինչի արդյունքում նրանց անվամբ անհիմն ելքագրվել է մի դեպքում ընդհանուրը 7.120.436, երկրորդի դեպքում՝ 4.084.874 ՀՀ դրամ աշխատավարձ:

Բացի այդ, Փ․Յ-ի առաջարկով 2016 թ. մայիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայքում հրապարակվել է մետրոպոլիտենի «81-717» տիպի երկու գլխամասային վագոնների կապիտալ վերանորոգման և արդիականացման մրցույթի հայտարարություն, որում հաղթող է ճանաչվել 550.000 եվրո առաջարկած ռուսական ընկերությունը, այնինչ մետրոպոլիտենի և հիշյալ ռուսական ընկերության միջև կնքվել է ոչ թե 550.000 եվրո, այլ՝ 1.100.000 եվրո արժեքով կապալի պայմանագիր՝ նախատեսելով արդիականացնել և հիմնանորոգել մետրոպոլիտենին պատկանող 4 հատ գլխամասային վագոն, որի կատարման աշխատանքներն ավարտվել են 2016 թվականի դեկտեմբերին և մետրոպոլիտենի տնօրեն Փ․Յ.-ի և ռուսական ընկերության տնօերնի միջև ստորագրվել է հանձնման-ընդունման ակտ։

Այնուհետև Փ.Յ.-ն, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում գնման համար մրցույթ անցկացնելու պարտադիր պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017 թ. օգոստոսին մետրոպոլիտենի անունից՝ որպես պատվիրատու, ռուսական նշված ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է նախորդ պայմանագրից 220.000 եվրոյի չափով ուռճացված արժեքով, որևէ կերպ չհիմնավորված՝ 1.320.000 եվրո արժողության չորս վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր:

Արդյունքում՝ նշված չորս վագոնների վերանորոգումը, Փ.Յ.-ի գիտությամբ, ռուսական հիշյալ ընկերության կողմից իրականացվել է մետրոպոլիտենի վագոնների հավաքակայանում՝ փաստացի ավարտելով այն 2017 թվականի դեկտեմբերին, սակայն Փ․Յ-ի հրահանգով նշված չորս վագոններից երկուսի հիմնանորոգման վերաբերյալ փաստաթղթերն ու հանձնման-ընդունման ակտերը կազմվել են 2017 թվականին, իսկ մյուս երկուսինը՝ 2018 թվականին։

Երևանի մետրոպոլիտենի կողմից վերանորոգումն իրականացնող ընկերությանն է փոխանցվել ընդհանուրը 1.320.000 եվրո՝ այդ կերպ ՓԲԸ-ի բյուջեից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 122.810.600 ՀՀ դրամին համարժեք 220.000 եվրո գումար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է ևս մեկ հանցավոր դրվագ: Մասնավորապես՝ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին տվյալներ են ստացվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության կարիքների համար 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված պայմանագրի և նույն թվականի նոյեմբերի 11-ին հանձնման-ընդունման արձանագրության համաձայն՝ մատակարար ՍՊ ընկերությունը 2019 թվականի նոյեմբերի 8-ին մետրոպոլիտենի Երևան քաղաքի Արարատյան 87 հասցեում գտնվող կենտրոնական պահեստ է հանձնել մետրոյի վագոնի 4 էլեկտրական օդաճնշակ, որոնք ընդունվել են համապատասխան աշխատակիցների կողմից: Հետագայում, սակայն, պարզվել է, որ ստացված էլեկտրական օդաճնշակի շարժիչները նոր չեն և չեն համապատասխանում պայմանագրի պայմաններին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մետրոպոլիտենի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (7 դրվագ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, վերջինիս որդուն՝ 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, անշարժ գույքը գնահատող մասնագետին՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, քաղաքապետարանի պաշտոնատար անձին, ՓԲ ընկերության աշխատակից ԱՁ տնօրենին և իրավաբանական բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ օդաճնշակներ մատակարարող ՍՊ ընկերության տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Հետագայում անջատված երկու վարույթների նախաքննություն ավարտվել է, և երկու վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Tags: Tribune.amդատախազությունմետրոպոլիտեն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվել է 10 միլիոն դրամով
Քաղաքականություն

ՀԷՑ-ը օրինական սեփականատիրոջից խլելը հանգեցնելու է էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացման, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման․ ՀայաՔվե

01/07/2025
Մեր ձևերովը սա է, ոչ ոք մեր սրբությունները չպիտի ոտնահարի. Կարապետյան. տեսանյութ
Քաղաքականություն

«Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում, երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը». Նարեկ Կարապետյան

01/07/2025
«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն». Փաշինյանը՝ ՊՊԾ-ում
Քաղաքականություն

«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն». Փաշինյանը՝ ՊՊԾ-ում

01/07/2025
«Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
Քաղաքականություն

«Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

01/07/2025
Որոշել էին մասկի շոու անել, չստացվեց. Միքայել սրբազան. տեսանյութ
Իրավունք

Փորձում են հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբր Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են և իրենք ունեն բավարար ապացույցներ. Պաշտպանական թիմ

01/07/2025
«Տարվա վերջին ՀԷՑ-ն առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու է». ՏԿԵ նախարար
Լրահոս

«Տարվա վերջին ՀԷՑ-ն առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու է». ՏԿԵ նախարար

01/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվել է 10 միլիոն դրամով

ՀԷՑ-ը օրինական սեփականատիրոջից խլելը հանգեցնելու է էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացման, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման․ ՀայաՔվե

01/07/2025
Մեր ձևերովը սա է, ոչ ոք մեր սրբությունները չպիտի ոտնահարի. Կարապետյան. տեսանյութ

«Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում, երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը». Նարեկ Կարապետյան

01/07/2025
«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն». Փաշինյանը՝ ՊՊԾ-ում

«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն». Փաշինյանը՝ ՊՊԾ-ում

01/07/2025
«Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

«Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

01/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.