Արարատ-73-ի գլխավոր մարզիչ, oլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 99 տարեկան հասակում։
Այս մասին «Матч ТВ»-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից», — նշել է Միրզոյանը։

















