• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Բանակ

Հայաստանում զինծառայողների մահերի համար քաղաքական պատասխանատվության դեֆիցիտ կա․ Սուրենյանց

— Հեղինակ ` —
10/10/2026
/ Բանակ, Քաղաքականություն
0
Բաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է
0
SHARES
74
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Զինծառայողների մահվան յուրաքանչյուր դեպք պետք է քննվի անկախ, լիարժեք և թափանցիկ։ Սակայն քրեական վարույթը չի կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը, ինչպես և ստորադաս զինվորականի հնարավոր մեղավորությունը չի կարող բարձրագույն ղեկավարությանն ինքնաբերաբար ազատել հաշվետվողականությունից։ Այս մասին գրել է պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Քաղաքական պատասխանատվության դեֆիցիտը. Ղազախստանի և Հայաստանի համեմատությունը

Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում անցկացվող զորավարժությունների ժամանակ փոթորիկը զինծառայողներին քշել է Կասպից ծով։ Զոհվել է 14 զինծառայող, իսկ երեքին հաջողվել է փրկել։
Ողբերգությանը հաջորդել են ինչպես կադրային, այնպես էլ իրավական հետևանքներ։

Սեպտեմբերի 27-ին պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը, իսկ հոկտեմբերի 3-ին՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ևս երկու բարձրաստիճան զինվորական ղեկավարներ, այդ թվում՝ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը։

Սեպտեմբերի 25-ին Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է հինգ պաշտոնատար անձանց ձերբակալության մասին, իսկ հոկտեմբերի 6-ին ծառայողական անփութության կասկածանքով կալանավորվել է ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Կանատ Նիյազբեկովը։

Այս դեպքը ցույց է տալիս, որ Ղազախստանում զինված ուժերում արձանագրված ձախողումը գնահատվել է փոխկապակցված չափանիշներով, ինչը ենթադրում է թե՛ քաղաքական և թե՛ իրավական պատասխանատվության բաղադրիչ:

Իսկ հիմա գանք Հայաստան:

Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։

Միայն տարվա առաջին ութ ամիսներին ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել էր զինծառայողների մահվան 14 դեպք։
Սակայն պաշտոնական վիճակագրությունը չի ներկայացնում զինված ուժերում մահվան դեպքերի ամբողջական պատկերը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ տարվա առաջին յոթ ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որոնցից 11-ը դասակարգվել է որպես ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ ծառայության հետ չկապված։
Այս վիճակագրական տարբերությունը պահանջում է ոչ միայն յուրաքանչյուր դեպքի լիարժեք և թափանցիկ քննություն, այլև մահվան դեպքերի դասակարգման հստակ և հանրային չափանիշներ։ «Ծառայության հետ չկապված» ձևակերպումը չպետք է օգտագործվի որպես քողածածկույթ՝ մահվան թվերն արհեստականորեն նվազեցնելու և իշխանության պատասխանատվության ինստիտուտը լղոզելու նպատակով:

Հայաստանում զինծառայողների մահվան դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվում, իսկ առանձին զինվորական պաշտոնյաներ ազատվում են աշխատանքից։ Սակայն պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը շարունակում են պաշտոնավարել, մինչդեռ իրավական պատասխանատվության հիմնական հասցեատերերը, որպես կանոն, միջին և ստորին օղակի զինվորականներն են։

Այստեղ է Ղազախստանի և Հայաստանի հիմնական տարբերությունը։
Ղազախստանում ծանր միջադեպը հանգեցրել է նաև քաղաքական և հրամանատարական վերին օղակների պատասխանատվության հարցի բարձրացմանը։ Հայաստանում, հակառակը, գերակշռում է այն մոտեցումը, ըստ որի՝ պատասխանատվությունը սահմանափակվում է քրեական վարույթներով և ստորադաս պաշտոնյաների նկատմամբ կիրառվող միջոցներով, մինչդեռ համակարգի քաղաքական ղեկավարությունը շարունակում է պաշտոնավարել։

Քաղաքական պատասխանատվությունը չի նույնանում քրեական պատասխանատվության հետ։ Նախարարը պարտադիր չէ, որ անձամբ առնչություն ունեցած լինի կոնկրետ միջադեպին՝ իր ղեկավարած համակարգի ձախողումների համար քաղաքական պատասխանատվություն կրելու համար։ Այդ պատասխանատվությունը վերաբերում է կառավարման որակին, վերահսկողության արդյունավետությանը և այն հանգամանքին, թե արդյոք ղեկավարությունը կարողացել է կանխել կրկնվող ողբերգությունները։
Հայաստանում, սակայն, իշխանության քաղաքական վարքագիծը ձևավորում է այլ չափանիշ։

Եթե պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը, քաղաքական պատասխանատվություն ստանձնելու և հեռանալու փոխարեն, երկու անգամ ցանկացած գնով վերարտադրել է սեփական իշխանությունը, ապա պետական համակարգում ձևավորվում է այն ընկալումը, որ նույնիսկ ծանր ձախողումը պաշտոնանկության հիմք չէ, քանի դեռ պաշտոնյան պահպանում է քաղաքական հովանավորությունը։

Այս պայմաններում պաշտոնը վերածվում է իշխանական համակարգին պատկանելու արտոնության։ Քաղաքական հավատարմությունը գերակայում է մասնագիտական կարողությանը, կառավարման արդյունավետությանը և հանրային շահին, իսկ քրեական պատասխանատվությունը չի լրացվում քաղաքական պատասխանատվությամբ։

Զինծառայողների մահվան յուրաքանչյուր դեպք պետք է քննվի անկախ, լիարժեք և թափանցիկ։ Սակայն քրեական վարույթը չի կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը, ինչպես և ստորադաս զինվորականի հնարավոր մեղավորությունը չի կարող բարձրագույն ղեկավարությանն ինքնաբերաբար ազատել հաշվետվողականությունից։

Քանի դեռ իշխանության բարձրագույն մակարդակում ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի, իսկ դրանց գինը շարունակելու են վճարել զինծառայողներն ու նրանց ընտանիքները»։

Վերջին նորություններ

  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել
  • Բաքուն բացահայտում է իր ծրագիրը. ինչո՞ւ հայը պետք է ներում խնդրի ադրբեջանցուց
  • Ջաբարովը կոչ է արել արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.