Թեհրան-Ստամբուլ չվերթն այսօր հարկադիր վայրէջք է կատարել Թավրիզի օդանավակայանում՝ տեխնիկական անսարքության պատճառով։
Ըստ Mehr News-ի, Iran Air Tour-ի 9700 չվերթը, որը Թեհրանից Ստամբուլ էր տեղափոխում 116 ուղևոր, այսօր ժամը 18:00-ին արտակարգ վայրէջք է կատարել Թավրիզի օդանավակայանում՝ տեխնիկական անսարքության պատճառով։
Ըստ գործակալության՝ ուղևորները տեղավորվել են տարանցիկ սրահում։ Աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրը լուծելու կամ պահեստային չվերթ ապահովելու ուղղությամբ։

