Ֆրանսիան այլևս չունի Ուկրաինային օգնություն ցուցաբերելու կարողություն, և Վլադիմիր Զելենսկին պետք է տեղեկացվի դրա մասին, չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու և «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը։
«Ֆրանսիան այլևս բյուջետային կարողություն չունի Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար… Մենք այլևս չենք կարող ֆինանսավորել Ուկրաինային։ Հետևաբար, այս ֆինանսավորումը կդադարեցվի», — ասել է Լը Պենը, որի խոսքերը հեռարձակվել են BFMTV-ով։
Ֆրանսիացի քաղաքական գործչի խոսքով՝ Զելենսկին պետք է տեղեկացվի դրա մասին հիմա։
«Ազնիվ կլինի Զելենսկիին սա հիմա ասել, այլ ոչ թե ստեղծել պատրանք, որ մենք կարող ենք անորոշ ժամանակով շարունակել Ուկրաինային ֆինանսավորել», — հավելել է Լը Պենը։
Եզրափակելով՝ նա ընդգծել է, որ Ֆրանսիան ներկայումս գտնվում է ծայրահեղ անկայուն ֆինանսական վիճակում։

