Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի շարք նախարարների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացնի կիրակի երեկոյան անկարգությունների կապակցությամբ ազգին ուղղված ուղերձից առաջ, հաղորդում է Monde թերթը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:
Ավելի վաղ Figaro թերթը հայտնել էր, որ Մակրոնը ֆրանսիացիներին ուղերձով հանդես կգա կիրակի երեկոյան ՝ ամբողջ երկրում զանգվածային անկարգությունների ֆոնին:
«Պետության ղեկավարը վարչապետին և կառավարության համապատասխան նախարարներին կհավաքի Ելիսեյան պալատում ժամը 17:30-ին», — գրում է թերթը։
Ըստ Monde-ի՝ Մակրոնը դեռևս չի չեղարկել հաջորդ շաբաթ Պարսից ծոցի երկրներ կատարելիք իր այցերը։
Շաբաթ օրը Ֆրանսիայում տեղի ունեցան լայնածավալ բողոքի ցույցեր՝ ուղղված կյանքի արժեքի և գների բարձրացմանը։

