Ոստիկանությունը ջրցան է օգտագործել Հռոմում ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Այսօր քաղաքում տեղի է ունեցել զանգվածային ցույց զենքի ծախսերի ավելացման և գործող կառավարության քաղաքականության դեմ։ Ցույցից հետո որոշ մարդիկ հավաքվել են Տիբերի ափամերձ գոտում և ուղղվել դեպի կենտրոնական թաղամաս։ Սակայն ցուցարարներին կամրջի վրա դիմավորել են անվտանգության ուժերը։ Նրանք փորձել են շրջանցել ափամերձ գոտու մյուս կողմում գտնվող ոստիկաններին, բայց կանգնեցվել են ջրցանով։
Messaggero թերթի տվյալներով՝ շարունակվող ցույցերի պատճառով ոստիկանությունը նաև փակել է Պիացցալե Մոնտեչիտորիո և Պիացցալե Կոլոննա հրապարակները հանրության համար և դրանք տեղադրել է ուժեղացված հսկողության տակ։
Փողոցային բողոքի ցույցերը տարածվել են Իտալիայի ավելի քան 60 քաղաքներում, որոնց մասնակցել է մոտ 1,5 միլիոն մարդ։ Մարդիկ ցույց են անում կենսապահովման ծախսերի աճի, ռազմական ծախսերի ավելացման և կառավարության հարկաբյուջետային քաղաքականության դեմ։ Նրանք նաև պահանջում են աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, ինչպես նաև առողջապահության և կրթական համակարգերի ավելի ուժեղ պաշտպանություն։
Ամենամեծ բողոքի ցույցերը տեղի են ունեցել Հռոմում, Միլանում, Նեապոլում և Բոլոնիայում։ Իտալիայի մայրաքաղաքում փողոցներ է դուրս եկել մոտ 100 հազար մարդ։

