ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հաղորդում է, որ ագրեսիվ ամբոխը փորձում է գրոհել Լեհաստանի Սահմանադրական դատարանի շենքը։
Հավաքված ցուցարարները ցանկանում են մուտք գործել ցանկապատից, սակայն նրանց ճանապարհը փակում են ոստիկանները ։
Ցուցարարներն առայժմ անհաջող փորձում են կոտրել ոստիկանական պատնեշը։ Ոստիկաններն առայժմ միայն սահմանափակ ֆիզիկական ուժ են կիրառում՝ առանց հատուկ միջոցների։

