Ֆրանսիայում հրշեջը վիրավորվել է Մարսելի հյուսիսային արվարձանում գտնվող Լե Պեն-Միրաբո կոմունայում բռնկված հրդեհի մարման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է TF1-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մարսելի հյուսիսային արվարձանում գտնվող Լե-Պեն-Միրաբոյում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներում բռնկված հրդեհի մարման ժամանակ հրշեջները զինված հարձակման են ենթարկվել … հրշեջներից մեկը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց», — նշվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն՝ կրակողը բարիկադավորվել է դեպքի վայրից ոչ հեռու։ Դեպքի վայր է ժամանել RAID ազգային ոստիկանության հատուկ ստորաբաժանումը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ իրավապահ մարմինները շարունակում են հանցագործին ձերբակալելու գործողությունները։ Նա նշել է, որ հետաքննությունը կպարզի միջադեպի հանգամանքները։

