«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները:
Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք.
- Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին.
- Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն.
- Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը.
- Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն.
- Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին.
- Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:
📌Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում արձանագրված փաստական և իրավական մեր կողմից արձանագրված հանգամանքներն իրենց բնույթով, ծավալով, տարածվածությամբ և ազդեցությամբ խաթարել են ա»։

