ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նախապես ներում շնորհել SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին, եթե Կոնգրեսը հետաքննություն սկսի միլիարդատիրոջ նկատմամբ, հաղորդում է Bloomberg-ը։
«Իհարկե։ Ես նույնիսկ չէի մտածի դրա մասին», — ասել է Թրամփը, երբ հարցրել են Մասկին և նրա գործընկերներին նախապես ներում շնորհելու մասին։
Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, թե ինչպես է իր նախորդը՝ Ջո Բայդենը, ներում շնորհել իր որդուն՝ Հանթերին և մի քանի վարչակազմի պաշտոնյաների՝ պաշտոնը թողնելուց առաջ։
Հոկտեմբերին Politico-ն հաղորդել է, որ ԱՄՆ-ում դեմոկրատները վաղուց են դիտարկում Հանրապետական կուսակցության ամենամեծ դոնոր Մասկին հետաքննելու հնարավորությունը։ Թերթի տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են, թե ինչպես կարող են հանձնաժողովները թիրախավորել SpaceX-ի գործադիր տնօրենին և նրա բիզնեսի զգալի մասը, եթե նրանք վերահսկողություն ձեռք բերեն Կոնգրեսի նկատմամբ։
Ավելի ուշ Մասկը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից իր դեմ հնարավոր հետաքննության մասին հաղորդագրություններին պատասխանել է աստվածաշնչյան արտահայտությամբ՝ սպառնալով նրանց, ովքեր կարող են կանգնած լինել իր հակառակորդների ետևում. «Դրեք ձեր սուրը իր տեղը, քանի որ բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով կկործանվեն»։
Կոնգրեսի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, որտեղ ամերիկացիները կորոշեն Ներկայացուցիչների պալատի կազմը և Սենատի 35 տեղերի ճակատագիրը։

