Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանն առաջիկա օրերին կվիրահատվի։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ վիրահատությունը լինելու է այս շաբաթվա ընթացքում։
Անի Ավետիսյանի թոքերի և սրտի հատվածում կուտակված ջուրն արդեն չորացվել է, և հնարավոր կլինի իրականացնել վիրահատություն․ սպասվում է բարդ վիրահատություն միաժամանակ երեք հատվածում՝ ծնկի, հեռացված ոսկորի և ջիլի շրջաններում։ Ինչ վերաբերում է Անի Ավետիսյանի նկատմամբ քննչական գործողություններին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում նրան այցելել են քննիչները։

