Իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել տեղական արտադրության միջուկային ռեակտոր, որը շուտով կմտնի շահագործման փուլ, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Իրանի առաջին միջուկային ռեակտորը, որը նախատեսված է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի և բժշկության մեջ օգտագործելու համար, շուտով կգործարկվի», — ասել է Էսլամին՝ ըստ Իրանի պետական IRIB հեռուստաալիքի։
Էսլամին չի նշել, թե կոնկրետ ինչ տեսակի միջուկային ռեակտորի մասին է խոսքը։

