Ուկրաինական Novosti.LIVE պորտալի փոխանցմամբ՝ արքայազն Հարրին այցելել է Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվով քաղաք, որտեղ մասնակցել է «Superhumans War Trauma» առաջին միջազգային համաժողովին։
«Սասեքսի դուքսը այցելել է Լվով, որտեղ մասնակցել է «Superhumans War Trauma» առաջին միջազգային համաժողովին», — ասվում է պորտալի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքն իր Telegram ալիքում հայտնել է, որ արքայազն Հարրին նաև մասնակցել է անվասայլակով ռեգբիի մրցույթի։

