Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սխալվել է՝ իրեն և Եվրոպայի երկրների քաղաքացիներին ուկրաինացիներ անվանելով: Ելույթից մի հատված հրապարակել Է AFP-ն։
«Ես կարծում եմ, որ այսօր՝ այդ թվում մեզ՝ ուկրաինացիներիս, եվրոպացիներիս համար, այս հարցը կրկին արդիական է դառնում», — ասել է նա՝ մատնանշելով ինքն իրեն։
Ելույթը կենտրոնացած էր Ուկրաինայի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վրա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայի դաշինքին հնարավոր անդամակցությունը օրակարգում չէ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 2-ին հայտարարել էր, որ Ուկրաինան ներկայումս Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկարներ չունի։

