ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սոցցանցում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կից հրապարակելով վերջինիս գրառման սքրինշոթը։
«Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի, վայ թե քեզ մի հատ նորաձև կրթի»,- գրել է Զուրաբյանը՝ հրապարակմանը կցելով Նիկոլ Փաշինյանի հետևյալ գրառումը. «Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»։
Նշենք, որ նախօրեին Լևոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի հասցեին ծավալուն գրառում էր հրապարակել։

