Իրանի ՀՕՊ ուժերը վնասել են Պարսից ծոցի վրայով թռչող ԱՄՆ բանակի F-16 ինքնաթիռը՝ ստիպելով այն արտակարգ վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում, պնդում է Իրանի զինվորական ծառայությունը։
«Ուրբաթ երեկոյան Իրանի հարավում տեղակայված ՀՕՊ ուժերը կարողացել են հայտնաբերել Պարսից ծոցի վրայով թռչող ԱՄՆ ռազմական F-16 ինքնաթիռ… Հայտնաբերելուց հետո ՀՕՊ ուժերը հրթիռ են արձակել, որը պայթել է ինքնաթիռի մոտ՝ վնասելով այն։ Օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել տարածաշրջանի մոտակա օդանավակայանում», — ասվում է Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։
Իրանական զինվորականները որևէ այլ մանրամասնություն չեն տրամադրել։

