Նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Այգեշատ, Դաշտ, Մրգաստան, Շահումյան, Մոնթեավան, Աղավնատուն, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Ծիածան և Հովտամեջ բնակավայրերում, ինչպես նաև Արաքս համայնքի Առատաշեն և Խորոնք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակները։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հորդորելով բնակիչներին չանհանգստանալ։

