Յակուտիայի Խանգալասի շրջանի Օկտեմցի գյուղում տեղի ունեցած կրակոցների ժամանակ 15-ամյա տղա է սպանվել, իսկ նրա 14-ամյա եղբայրը՝ ծանր վիրավորվել։ Telegram Mash ալիքի տվյալներով՝ երեխաներին կրակել է նրանց 47-ամյա հայրը, որը փորձել է սպանել նաև կնոջը։ Հարձակումից հետո տղամարդը ինքնասպան է եղել։
Ըստ ալիքի՝ ողբերգությունը տեղի է ունեցել, երբ ընտանիքը քնած է եղել։ Տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, վերցրել է 12 տրամաչափի որսորդական հրացանը և երկու անգամ կրակել ավագ որդու վրա։ Դեռահասը մահացել է դեպքի վայրում։
Այնուհետև տղամարդը կրակ է բացել իր կրտսեր երեխայի և կնոջ վրա։ Երկու տուժածներն էլ հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Կրակողը հետագայում ինքնասպան է եղել։
Յակուտիայի դատախազությունը հաստատել է, որ նոյեմբերի 22-ին Օկտեմցիի մասնավոր տանը հրազենային վերքերով հայտնաբերվել են երկու մարդ, որոնցից մեկը անչափահաս է եղել։ Մեկ այլ դեռահաս վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Mash-ի տվյալներով՝ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու անձի սպանության և սպանության փորձի համար։ Ընտանեկան ողբերգության հանգամանքները պարզվում են։

