• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Հասարակություն

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
26/11/2026
/ Հասարակություն, Լրահոս
0
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
0
SHARES
5
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Ցավով տեղեկացնում ենք, որ 90  տարեկանում կյանքից հեռացել է հայ երաժշտագիտական մտքի, երաժշտական կրթության նշանավոր ներկայացուցիչ, գիտնական, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գուրգենի Բուդաղյանը։

Արմեն Բուդաղյանը ողջ մասնագիտական կյանքը նվիրել է հայ երաժշտարվեստի ուսումնասիրությանը, երաժշտագիտական մտքի զարգացմանը, երաժշտական կրթության ամրապնդմանը և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը։ Նրա բազմակողմանի գործունեությունը նշանակալի ներդրում է հայ երաժշտագիտության և երաժշտամշակութային կյանքի պատմության մեջ։

Արմեն Բուդաղյանը սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ որպես ջութակահար, այնուհետև 1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, իսկ 1963 թվականին՝ երաժշտագիտության բաժինը։ Անվանի երաժշտագետը մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ ռուս և խորհրդային երաժշտության պատմության ամբիոնում, պրոֆեսոր Գեորգի Տիգրանովի ղեկավարությամբ։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը 1970 թվականին պաշտպանել է «Հայկական ջութակային սոնատի զարգացման ուղիները» թեկնածուական ատենախոսությունը, որը կարևոր գիտական ներդրում էր հայկական ջութակային երաժշտության պատմության ուսումնասիրության և համակարգման գործում։

Նա 1967 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնում՝ որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ և պրոֆեսոր, իսկ 1976-1982 թվականներին ղեկավարել է նույն ամբիոնը։

Արմեն Բուդաղյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է․ նրա ուսումնասիրություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմությունը, երաժշտական ժանրերի զարգացումը, առանձին կոմպոզիտորների և կատարողների ստեղծագործական ժառանգությունը։

Նրա գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է հարյուրավոր հոդվածներ՝ տպագրված տարբեր պարբերականներում: Վերջինս հեղինակել և խմբագրել է բազմաթիվ մենագրություններ ու ուսումնամեթոդական աշխատանքներ, ինչպես նաև նշանակալի մասնակցություն է ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի հոբելյաններին նվիրված հրատարակությունների պատրաստման գործում։

Արմեն Բուդաղյանը տարիներ շարունակ կոնսերվատորիայում դասավանդել է երաժշտության պատմության ընդհանուր և մասնագիտական դասընթացներ, ղեկավարել արտասահմանյան երաժշտության պատմության մասնագիտացումը և ուսանողների գիտական աշխատանքները։

Երկար տարիներ ղեկավարելով կոնսերվատորիայի ուսանողական գիտաստեղծագործական ընկերությունը՝ Արմեն Բուդաղյանը նշանակալի դեր է ունեցել ուսանողական գիտական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։ Նրա նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ կազմակերպվել են հանրապետական և համամիութենական միջբուհական գիտաժողովներ, ինչպես նաև «Ուսանող և գիտություն» համամիութենական օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները։

Ավելի քան կես դար Արմեն Բուդաղյանն եղել է Հայաստանի երաժշտական հասարակական կյանքի ակտիվ մասնակիցը․ նրա գործունեության կարևորագույն ուղղություններից էր «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը, որի անփոխարինելի դասախոսներից, կազմակերպիչներից և գաղափարական նվիրյալներից էր։ Տարիներ շարունակ նա իր գիտելիքներն ու սերը երաժշտության հանդեպ փոխանցել է հազարավոր դպրոցականների՝ նպաստելով մատաղ սերնդի երաժշտական ճաշակի ձևավորմանն ու գեղագիտական դաստիարակությանը։

Արմեն Բուդաղյանի անցած ճանապարհը գիտական նվիրումի, մանկավարժական պատասխանատվության և մշակութային արժեքներին անմնացորդ ծառայելու օրինակ է։ Նրա վաստակը չափվում է ոչ միայն գիտական աշխատություններով ու իրականացրած ծրագրերով, այլև այն սերունդներով, որոնց փոխանցել է իր գիտելիքները, մասնագիտական փորձը, երաժշտարվեստի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ Նա 2017 թ․ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։

Արմեն Բուդաղյանի անունն ու վաստակը մշտապես կմնան հայ երաժշտագիտական մտքի և երաժշտական կրթության պատմության մեջ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Արմեն Բուդաղյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստն ու գործունեությունը գնահատող բոլոր մարդկանց՝ կիսելով կորստի վիշտը։

Վերջին նորություններ

  • Ալեն Սիմոնյանը Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
  • Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել
  • Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել
  • Մերձավանում բшխվել են 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր

Արխիվ

  • Նոյեմբերի 2026
  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.