ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբերտ Գերշների հետ։
Քննարկվել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացմանը եւ երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։

