Սահմանադրական դատարանն այսօր սկսեց և ավարտեց հայ – ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը։ Բարձր դատարանի լրատվական ծառայության համաձայն, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Դեռ պարզ չէ, թե որոշումը երբ կհրապարակվի։ Նիստը դռնփակ էր, անցկացվում էր գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: