• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի». Գագիկ Ծառուկյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
15/10/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև.

– Վերջերս տեղի ունեցավ հայ-իրանական բիզնեսի եւ զարգացման կենտրոնի բացումը, որը, ինչքան տեղյակ ենք, Իրանի ամենախոշոր նման կենտրոնն է արտերկրում։ Ի՞նչ ուղերձ է սա մեր տարածաշրջանին։

– Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ տեղի է ունեցել կարեւոր պատմական իրադարձություն, եւ սա միայն սկիզբն է, ու դեռ զարգացման ծրագրեր պետք է իրականացվեն։ Հայ-իրանական այս խոշոր բիզնես կենտրոնի մեկնարկը, վստահաբար, նոր էջ կբացի ոչ միայն երկու բարեկամ երկրների հարաբերություններում, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանային համագործակցության մեջ։ Այն ստեղծում է տարածաշրջանային զարգացման լուրջ հեռանկարներ, ճանապարհ է բացում նոր կապերի ստեղծման, փոխշահավետ գործարքների եւ մեր տնտեսությունների զարգացման համար։ Այս կենտրոնը հետաքրքիր դարպաս կարող է դառնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Մասշտաբներն իրոք շատ մեծ են, հեռանկարները լուրջ են։ Բայց դա պահանջելու է համառ աշխատանք։ Այս բիզնես կենտրոնի հնարավորություններից, վստահաբար, օգտվելու են ոչ միայն Հայաստանն ու Իրանը, այլեւ մեզ բարեկամ ու գործընկեր շատ այլ պետություններ։ Սա կարող է կապող օղակ դառնալ տարբեր երկրների եւ բիզնես համայնքների միջեւ, կդառնա տարածաշրջանի բիզնես համագործակցության մի մոդել, որը պետք է ընդլայնվի եւ զարգանա։

Ես ուրախ եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել իմ երկրում, իմ հայրենիքում մեր բարեկամ երկրի բիզնես կենտրոնի ստեղծման մեջ։ 

– Ակնհայտ է, որ հիմա Հարավային Կովկասում նոր ճարտարապետության ձեւավորումն ընթացքի մեջ է, որտեղ տնտեսական գործոնը չափազանց կարեւոր է։ Ձեր կարծիքով, Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ առաջ տանելու իր շահերը։

– Այո, մեր տարածաշրջանում տեղի են ունենում պատմական գործընթացներ, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, որոնք Հայաստանի համար թե´ կարող են լինել բարենպաստ եւ թե´ կարող են ձեւավորել լրջագույն ռիսկեր։ Տարածաշրջանային իրավիճակի վրա նախեւառաջ լուրջ ազդեցություն ունեն մեր հարեւան երկրները՝ Իրանը, ՌԴ-ն, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ հավաքական Արեւմուտքը՝ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն, չի կարելի անտեսել Չինաստանի եւ Հնդկաստանի դերակատարումը։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր տարածաշրջանում սպասարկում է սեփական շահը, եւ Հայաստանը նույնպես պետք է սպասարկի իր շահը՝ համադրելով մյուսների շահերի հետ։ Այստեղ հարցն այն է, թե ինչքանով այդ շահերի համադրումն օգուտներ կբերի մեր երկրին՝ ապահովելով նախ խաղաղություն, ապա՝ լոգիստիկ եւ այլ ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություններ եւ, իհարկե, տնտեսական զարգացման պայմաններ։ Ակնհայտ է, որ մենք ոչ մեկի հետ չպետք է փչացնենք մեր հարաբերությունները, առավել եւս՝ դրանք չդարձնենք թշնամական։ Հաճախ առաջին հայացքից մոտակա ռիսկերը չեն երեւում, բայց դրանք կարող են հանկարծ անսպասելի, լուրջ եւ անդառնալի խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ այս մեծ պատմական պրոցեսում մեզ դաշնակիցներ են պետք, միայնակ մենք չունենք բավարար ռեսուրս։ Բայց եթե մենք կարողանանք մեր շահերը գրագետ ձեւակերպել, ապա հաստատ կունենանք դաշնակիցներ, որոնց շահերի հետ դրանք կհամընկնեն։ Սրընթաց փոփոխություններ են տարածաշրջանում՝ Իրանը դարձել է ԲՌԻԿՍ-ի անդամ, Ադրբեջանը եւ Թուրքիան հայտ են ներկայացրել՝ անդամակցելու, մեր հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանը ԲՌԻԿՍ-ի առանցքային դերակատարներից է։ Սա հարց է, որ մեր դուռը թակում է. ի՞նչ ենք մտածում մենք, բայց դա ոչ թե ցանկությունների կամ սիրել-չսիրելու հարց է, այլ՝ լուրջ հաշվարկների։ Ընդհանրապես, մեր երկրի կարեւոր քայլերը միայն ու միայն գրագետ, սառը հաշվարկներ են պահանջում։

– Կովկասյան նոր ճարտարապետության մեջ առանցքային է նոր ենթակառուցվածքների, ճանապարհների հարցը։ Սա մեզ համար միայն ռիսկե՞ր է պարունակում, թե՞ նաեւ հնարավորություններ։

– Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, 30 տարուց ավելի շրջափակված է նաեւ երկու կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Իրանի հետ մենք երկաթուղի չունենք։ Առավել կենսական, բարձր նշանակություն ունեն Վրաստանով անցնող ճանապարհները՝ դեպի Սեւ ծով եւ Լարս. վերջինս տարվա գրեթե կեսը կա´մ փակ է, կա´մ մեծ կուտակումներ կան, իսկ սեւծովյան նավահանգիստները լիարժեք չեն օգտագործվում։ Սա նշանակում է, որ, անկախ այսօրվա, երեկվա կամ վաղվա իշխանությունից, մենք պետք է լրջորեն մտածենք նոր եւ կենսունակ ճանապարհների, մյուս ենթակառուցվածքների մասին։ Ի վերջո, ժամանակները փոխվում են, աշխարհը փոխվում է, մեր մոտեցումները նույնպես պետք է փոխվեն, իհարկե՝ ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի։ Հայաստանը պետք է օգտվի եւ ինտեգրվի տարբեր խոշոր երկրների կողմից առաջարկած տրանսպորտային սխեմաների մեջ։ Գիտեք, խաղաղ մրցակցությունը երբեմն գրեթե նույնքան բարդ ու նույնքան ռիսկային է, որքան պատերազմները։ Խաղաղ մրցակցությունը պահանջում է գրագիտություն. դու պետք է կարողանաս ճիշտ հաշվարկել քեզ ձեռնտու տարբերակները ոչ թե մեկ օրվա կտրվածքով, այլ՝ հիսուն-հարյուր տարվա։ Սա պահանջում է դիվանագիտություն, որպեսզի քո շահերը ճիշտ համադրես ազդեցիկ, խոշոր պետությունների հետ, որպեսզի ունենաս քո ծրագրերի իրականացման հնարավորություն։ Ակնհայտ է, որ ինտեգրվելու հիմքում խաղաղ գոյակցությունն է կամ երկարատեւ խաղաղ դադարը։ Ես ուզում եմ նաեւ հատուկ նշել մեր երկիր մտնող գազամուղների մասին. հյուսիսից՝ ՌԴ-ից, եւ հարավից՝ Իրանից, յուրաքանչյուր տարի Հայաստանը սպառում է շուրջ 2,3-2,5 մլրդ խմ գազ, որից 1,9-2 մլրդ-ն՝ ՌԴ-ից, մյուս մասը՝ Իրանից։ Ուղիղ 10 տարի է՝ մենք չենք կարողանում ավարտել մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հզորությունների ավելացման շինարարությունը եւ ավելացնել Իրանից գազի ներկրումը՝ 3-3,5 անգամ։ Ո՞վ է մեղավոր, որ նույնիսկ այդ հարցը չի լուծվում։ Իսկ եթե դադարի ՌԴ-ից գազի ներկրումը դեպի Հայաստան, Աստված մի արասցե, ի՞նչ կլինի։

Նոր ճանապարհները եւ ենթակառուցվածքներն օրվա իշխանություններինը չեն կամ որեւէ իշխանությանը չեն, դրանք պատկանում են մեր ժողովրդին եւ մեր պետությանը, պետք է գնալ լուծումների եւ ճիշտ լուծումների։

– Դուք անընդհատ նշում եք մեզ համար շահավետ տարբերակների, հաշվարկված գրագետ նախագծերի անհրաժեշտության մասին։ Ունե՞նք արդյոք մենք նման մշակված նախագծեր, ճշգրիտ պրոֆեսիոնալ փորձաքննություն անցած տնտեսական փաթեթներ եւ տեսլականներ։

– Այսպես պատասխանեմ հարցին. ես գիտեմ, որ մենք ունենք բավարար մասնագիտական ներուժ՝ բարդ հաշվարկների, ստրատեգիական նախագծերի մշակման համար։ Եվ ես գիտեմ, որ մենք պարտավոր ենք ունենալ մեր տարածաշրջանում ստեղծված այսօրվա նոր իրավիճակում մեր ճիշտ հաշվարկված պրոյեկտները, որոնց համար ե՛ւ բանակցել է պետք, ե՛ւ պայքարել, ե՛ւ դաշնակիցներ ձեռք բերել։ Չեմ բացառում, որ առաջիկայում նման մի քննարկում նախաձեռնեմ, որտեղ չի լինի դատարկախոսություն, իրար վիրավորելու ու մեղադրելու մթնոլորտ, այլ՝ լուրջ մասնագետների, լուրջ գործիչների հետ մի քննարկում, որը գուցե կարող է ունենալ շարունակություն՝ աշխատանքային խմբերի ձեւով, որտեղ իսկապես կոնկրետ աշխատանք կարվի՝ մեր երկրի համար շատ կարեւոր աշխատանք։ Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Tags: Tribune.amգագիկ ծառուկյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Ադրբեջանի հետ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր». Սաղաթելյան
Քաղաքականություն

«Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է»․ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել միանալ հաջակցություն Սամվել Կարապետյանի կայանալիք հավաքին

03/07/2025
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ
Քաղաքականություն

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ

03/07/2025
«Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների». Արարատ Միրզոյան
Քաղաքականություն

«Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների». Արարատ Միրզոյան

03/07/2025
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան
Քաղաքականություն

«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

03/07/2025
«Միացրեք էս զիբիլը», «Не смешно. պետական գույքին մի ասեք՝ էս զիբիլը». տեսանյութ
Քաղաքականություն

«Միացրեք էս զիբիլը», «Не смешно. պետական գույքին մի ասեք՝ էս զիբիլը». տեսանյութ

03/07/2025
Ես նախարար եմ, պարտավոր եմ լինել կուլտուրական․ Սրբուհի Գալյան. տեսանյութ
Քաղաքականություն

Ես նախարար եմ, պարտավոր եմ լինել կուլտուրական․ Սրբուհի Գալյան. տեսանյութ

03/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Ադրբեջանի հետ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր». Սաղաթելյան

«Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է»․ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել միանալ հաջակցություն Սամվել Կարապետյանի կայանալիք հավաքին

03/07/2025
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ

03/07/2025
«Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների». Արարատ Միրզոյան

«Մենք բաց և պատրաստակամ ենք խորացնելու Չինաստանի հետ հարաբերությունները՝ առանց որևէ սահմանափակումների». Արարատ Միրզոյան

03/07/2025
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

03/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.