ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնակցելու հոկտեմբերի 13-16-ը Վաշինգտոնում անցկացվող ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին: