• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն առանց ժողովուրդների մասնակցության քննարկում խաղաղությունը. BBC

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
11/11/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր, Տարածաշրջան
0
Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն առանց ժողովուրդների մասնակցության քննարկում խաղաղությունը. BBC
0
SHARES
11
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հայաստանն ու Ադրբեջանը արագացված տեմպերով նախապատրաստվում են խաղաղության կնքմանը: Երկու կողմերն էլ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29) համարում էին հնարավոր «վերջնաժամկետ», սակայն գագաթնաժողովը մեկնարկել է երկուշաբթի, բայց խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվել: Այս մասին գրում է BBC-ն՝ ներկայացնելով «Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության» վերտառությամբ հոդվածը:

Աղբյուրը նշում է, որ երկու երկրների միջև մնում են լուծում չստացած տարաձայնություններ, և այդ մասին զգուշացրնում էին փորձագետներն ու ակտիվիստները, որոնք փորձել են տարիներ շարունակ ընդհանուր լեզու գտնել:

«Սակայն նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը գաղտնի են պահում խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները և չեն խորհրդակցում քաղաքացիական հասարակության հետ: Ադրբեջանում ակտիվիստներին ձերբակալում են հայերի հետ նամակագրության և հանդիպումների համար։ Հայաստանում խաղաղության հավատարիմ կողմնակիցները մնում են մեկուսացված և փոքրամասնություն են, փոխարենը կառավարությունը ապավինում է իրեն լոյալ փորձագետներին», — ասվում է հոդվածում:

Նշվում է, որ օգոստոսին ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են Պրահայի Կառլի համալսարանի 29-ամյա դասախոս Բահրուզ Սամեդովին։ Հայ ակտիվիստների հետ շփումների պատճառով Սամեդովին մեղադրել են դավաճանության համար և այժմ նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Սամեդովը հանդես է եկել երկու երկրների հաշտեցման օգտին, սակայն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը։

«Պատերազմը երբեք չի ավարտվել, երբեք խաղաղության գործընթաց չի եղել» վերնագրով հոդվածում նա գրել է, որ Բաքուն ցանկանում է ստիպել Երևանին ընդունել «ավտորիտար խաղաղություն»։ Նա այս մոտեցումը որակել է «խաղաղություն առանց հաշտության»։ Սամեդովի ձերբակալությունից կարճ ժամանակ անց ձերբակալվել են նաև հակապատերազմական ակտիվիստ և գրող Սամեդ Շիխին և լրագրող Ջավաիդ Աղան:

Հոդվածում նաև նշվում է, որ 2020 թվականի արցախյան պատերազմի և դրան հաջորդած սրացումների ժամանակ ադրբեջանցի ակտիվիստների նոր սերունդը սկսել է ավելի ակտիվ լինել: Նրանք սերտ շփվում էին հայ երիտասարդների հետ. միասին մասնակցում էին փոդքասթներին, վիճում և համաձայնության գալիս X-ում,  համատեղ հոդվածներ հրապարակում գիտական ժողովածուներում և լրատվամիջոցներում: Այս ամենը գրավել է ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը ոչ միայն Բահրուզ Սամեդովի, այլև այլ ակտիվիստների ու անկախ լրագրողների վրա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա BBC-ն նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման սկզբում հրաժարվում էր փոխզիջման գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, սակայն 2020 թվականին պարտությունից հետո Փաշինյանը փոխել է կուրսը, ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և հայտարարել «խաղաղության օրակարգ»։

«Այժմ նա չի պահանջում ո՛չ Ղարաբաղի հայերի ինքնավարության կամ գոնե իրենց տները վերադառնալու իրավունքի իրագործում, այլ ցանկանում է արագ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ», — գրում է BBC-ն:

«Երկար ժամանակ հակամարտող կողմերի միջև կար ըմբռնում, որ առաջնորդները պետք է համաձայնության գան, այնուհետև ՀԿ-ներն առաջ գան և համաձայնությունը «վաճառեն» հանրությանը», — ասել է Լոնդոնի Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող, հայ-ադրբեջանական հակամարտության մասին գրքի հեղինակ Լոուրենս Բրոերսը:

Խաղաղության գործընթացը, ինչպես նաև բանակցությունները, որոնք երկրները վարել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ, նրա խոսքով, միշտ էլ եղել են ոչ թափանցիկ։ Բրոերսի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո հասարակության մեջ քննարկման հնարավորություն կար, սակայն Ադրբեջանում վերջին ձերբակալություններից հետո այն կրկին անհետացել է:

Նա այն, ինչ հիմա տեղի է ունենում, անվանել է «պարտադրված խաղաղության գործընթաց, որը ծառայում է վերնախավերի, ոչ թե ամբողջ հասարակության շահերին»։

«Այս գործընթացից բխող ցանկացած պայմանավորվածություն կլինի մակերեսային և փխրուն, այլ ոչ թե ընդգրկված հայ-ադրբեջանական հարաբերությունների ավելի լայն տրանսֆորմացիայի մեջ»,- ասել է փորձագետը։

BBC-ն նկատում է, որ խաղաղության հեռանկարները երերուն են թվում նաև ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին, քանի որ հանրապետականը խոստացել է  կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։

Աղբյուրը հիշեցնում է, որ արցախյան երկրորդ պատերազմը տեղի է ունեցել Թրամփի առաջին նախագահության ժամանակ, և Միացյալ Նահանգներն այն ժամանակ հեռու է մնացել հակամարտությունից։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով և ապահովել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը։

Մինչդեռ Ջո Բայդենի վարչակազմը, չնայած ուկրաինական պատերազմին, փորձում էր ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական գործընթացում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կազմակերպել է հանդիպումներ երկու երկրների արտգործնախարարների միջև՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը։

Tags: նիկոլ փաշինյանTribune.amադրբեջանխաղաղության պայմանագիր

Recent Posts

  • Ռադայի պատգամավորը հարձակվել է Զելենսկու վրա՝ Լուկաշենկոյի հասցեին սպառնալիքից հետո
  • «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում․ Ռուբեն Մելիքյան
  • Ձեր հաղթանակը ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն շնորհավորել է Փաշինյանին
  • Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում․ Մանե Թանդիլյան
  • Գյումրիում տեղացած ուժեղ կարկտից ավտոմեքենաներ են վնասվել

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.