«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի այսօրվա ասուլիսը չեղարկվել է։
«Իմ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ:
Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնել եմ Կիրանց և Ոսկեպար:
Ես իմ ուղղուց չեմ շեղվելու»,- Facebook-ում գրել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը երեկ հայտարարել էր, թե շարժումը մարել է, ինչը հանրության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել: Բագրատ Սրբազանն էլ օրերս հայտարարել էր, որ Սուրեն Պետրոսյանը պետք է իր անհետանալու վերաբերյալ բացատրություններ տա: Սուրեն Պետրոսյանը խոստացել էր հանդես գալ մամուլի ասուլիսով, որը նախատեսված էր այսօր: