Ադրբեջանն ու Հայաստանը իրականում չեն լսում ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկները խաղաղության հաստատման վերաբերյալ՝ նախընտրելով բոլոր հարցերը լուծել ինքնուրույն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրենը «Разведчик» ամսագրին տված հարցազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ Վաշինգտոնը սկսել է ձախողվել հետխորհրդային տարածքում։