ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը, օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին, հայտարարել է, որ քաղաքը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում է:
Նա մանրամասնել է, որ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը 2-րդից իջեցվել է 3-րդի:
«Ձեր դիմացկունության և մեր թիմերի նվիրվածության շնորհիվ մենք այժմ գտնվում ենք արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակում… Մեր բնակիչների, բիզնեսի սեփականատերերի և քաղաքապետարանի անձնակազմի ուժը, միասնությունը և աջակցությունն անհավանական է եղել: Եկեք շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդեյլը դարձնում են այդքան առանձնահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք, և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ», – ասել է քաղաքապետը:
Նշենք, որ Կալիֆոռնիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ: