Երեկ՝ փետրվարի 2-ին, վարերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.cօm-ը, ժամը 18։00-ի սահմաններում, 52-ամյա Հմայակ Ա․-ն, իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ քաղաքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակչուհի 19-ամյա Լիլիթ Հ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։