• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
21/08/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցք» նախագիծը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է. «Գեղարդ» հիմնադրամ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
05/02/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Զանգեզուրի միջանցք» նախագիծը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է. «Գեղարդ» հիմնադրամ

Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների:   Այս մասին գրել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

««Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան  տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։

Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին Սյունիքի հարավով դեպի Նախիջևան ճանապարհ տալու հարցը պարբերաբար քննարկվել է, սակայն 2020 թվականից հետո նախագահ Ալիևը պահանջում է միջանցք տրամադրել՝ Հայաստանի կողմից առանց որևէ հսկողության իրավունքի։

Ադրբեջանի ղեկավարությունը հղում է անում 2020 թվականի նոյեմբերի 10-ի փաստաթղթի 9-րդ կետին՝ այն մեկնաբանելով սեփական հայեցողությամբ։ Սակայն, պետք է արձանագրել, որ Բաքուն կոպտորեն խախտել է այդ փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները։

Անցնած 4 տարիներին միջանցքի պահանջը պարբերաբար առաջին պլան է բերվել, սակայն որոշակի ժամանակահատվածներում Ալիևի հրապարակային խոսույթի առանցքային հարցը չի եղել։

2024 թվականի օգոստոսին տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ համաձայնությամբ որոշվել է բուն խաղաղության համաձայնագրից հանել տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Առաջինն այս մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ նշելով․ ‹‹Բանակցային գործընթացին նպաստող գործոններից մեկն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել մնացած հարցերից ամենավիճահարույցի շուրջ»։ Ադրբեջանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հարցը վերաբերում է տրանսպորտային երթուղիների կազմակերպմանը, որը պետք է Ադրբեջանի մնացած տարածքը կապի իր էքսկլավ Նախիջևանի հետ։

Ի պատասխան ադրբեջանական կողմից հնչած այս հայտարարության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է. «Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»։

Թվում էր, թե այս համաձայնությունը պետք է որոշակի առումով թուլացներ հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ ծավալվող քննարկումներն ու տեղեկատվական դաշտից դուրս մղեր ‹‹Զանգեզուրի միջանցք››-ի մասին Բաքվի ծրագրերը:

Սակայն, 2025 թվականի հունվարի սկզբին Ալիևը կրկին սպառնալիքներով պահանջել է տրամադրել միջանցքը, ինչպես նաև հարցը շոշափել է հունվարի վերջին՝ տրանսպորտային հարցերին վերաբերող խորհրդակցության ընթացքում։ Ըստ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք»-ն արդեն միջազգային շրջանառության մեջ մտած տերմին է։

Հերթական սպառնալից հայտարարություններից առաջ Ալիևն ուժային ցուցադրություն էր իրականացրել՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների փոխադարձ այցեր, ռազմական բյուջեի մեծացման մասին հայտարարություն, տարբեր երկրներից սպառազինության ներկրում, Թուրքիայում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացում։

Ռուսաստան – Իրան հակասությունները

2024 թվականի սեպտեմբերին միջանցքի հարցի շուրջ կրկին հակասություններ էին դրսևորվել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:

Իրանական կողմն իր մտահոգությունն էր արտահայտել այն մասին, որ Մոսկվան Հարավային Կովկասում, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում, փորձում է ոտնահարել Թեհրանի շահերն ու վերջինիս կողմից բազմիցս հայտարարված կարմիր գծերը՝ կողմ արտահայտվելով Ադրբեջանի նարատիվով դաշտ նետված ‹‹Զանգեզուրի միջանցք››-ի ստեղծմանը: Իրանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ պարզաբանումներ էին պահանջել ռուսական կողմից՝ իրենց դժգոհությունն արտահայտելով պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունների վերաբերյալ: Այսպես՝ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Իրանն ակնկալում է, թե Մոսկվան կխուսափի Թեհրանի հետ հարաբերություններում պարադոքսալ պահվածքից: Նա հավելել էր, որ Իրանի դիվանագիտությունը խստորեն կպատասխանի ‹‹Զանգեզուրի միջանցք››-ին աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին՝ ընդգծելով, որ Թեհրանի ազգային շահերը նրա կարմիր գիծն են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։ Մալեքին, ‹‹քննադատելով Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և ‹‹Զանգեզուրի միջանցք››-ի ստեղծմանն ուղղված նրա մղումը, այն անվանել էր «դանակի հարված թիկունքից»։

Իրանական կողմից հնչող հայտարարություններն անմիջական կապ ունեն 2024 թվականի օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի հետ։ Թեհրանի այդ մտահոգությունները փաստում են, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում անհանգստացնող հայտարարություններ են հնչել ինչպես Թեհրանի, այնպես էլ՝ Երևանի համար: ‹‹Միջանցք››-ի թեմայի շուրջ ԶԼՄ-ներում են հայտնվել նաև տարբեր փորձագետների և վերլուծաբանների հեղինակած նյութեր: Ամենահատկանշականը թերևս կարող է լինել ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունն այն մասին, որ ‹‹«Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա»։

ԻԻՀ-ի կողմից արտահայտվող այս մտահոգություններին օրեր անց արձագանքել են ռուսական կողմից: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Թեհրանից հնչող անհանգստություններին և մտահոգություններին, նշել է․ «Ռուսաստանն Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումներն՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ»։ Այնուհետև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով իրանական կողմի մտահոգություններին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը պարզաբանել է, որ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք բերված նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»։

Ո՞վ է կիրառում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը

Ալիևի պնդումը, թե «Զանգեզուրի միջանցք» տերմինը մտել է միջազգային շրջանառության մեջ, Բաքվից բացի, վերաբերում է Անկարային և թյուրքական որոշ երկրներին։ Տարածաշրջանային և արտատարածաշրջանային շահագրգիռ պետություններն ու միջազգային կազմակերպությունները ևս չեն կիրառում այդ տերմինը։ Բացառություն էր 2024 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից այդ տերմինի կիրառումը, որը լուրջ դժգոհություն էր առաջացրել նաև Իրանում։ Օրեր անց՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Սա, իհարկե, չի բացառում, որ հրապարակային հայտարարություններից զատ այլ պայմանավորվածություններ ևս կարող են  լինել։

Վերադառնալով Ալիևի կողմից հարցի շահարկմանը՝ պետք է նշել, որ միջանցքի վերաբերյալ հռետորաբանությունը տարբեր է։ Ադրբեջանի նախագահը երբեմն սպառնալիքով ուղիղ պահանջում է միջանցք (հասկանալ տարածք) տալ, իսկ երբեմն էլ՝ հայտարարում, որ, եթե Հայաստանը չի ուզում, ինքը կտուժի և շրջափակված կմնա՝ նշելով Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհի գոյությունն ու նոր ճանապարհի կառուցման հնարավորությունը։ Այս քաղաքականությունն օգտագործվում է շահագրգիռ այլ կողմերի հետ սակարկման և պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։

Այսպիսով՝ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների հնարավոր ապաշրջափակումը կամ չբացումն ունի թե՛ տարածաշրջանային և թե՛ արտատարածաշրջանային շահագրգիռ կողմեր։ Հաշվի առնելով Հարավային Կովկասի լոգիստիկ կարևորությունը՝ ակնհայտ է, որ այդ կողմերից յուրաքանչյուրն այս և մյուս այլ հարցերում ձգտում է հասնել իր համար առավել բարենպաստ իրավիճակի:

Չնայած Ադրբեջանի ղեկավարը երբեմն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնություններ չկան, նրա վարած քաղաքականությունն այլ բան է վկայում։ Մի շարք եզրույթների կիրառումը՝ «Արևմտյան Ադրբեջան», «պայմանական սահման», «սահմանազատում` հաշվի առնելով պատմական իրողությունները» ապացույցն են այն բանի, որ Ալիևը ոչ միայն նպատակ չունի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլև ձգտում է կոնսենսուս ձևավորել, որին անդրադարձել է հունվարի 28-ի խորհրդակցության ժամանակ` պնդելով, որ տերմինաբանական առումով իբր այդ կոնսենսուսն արդեն կա»:

Tags: Tribune.amադրբեջանզանգեզուրի միջանցքՀՀ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի մի հատվածը
Լրահոս

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

20/08/2025
Հրաժարվում եմ սատանայից, չար պաշտոնյաներից, ինչ են աղոթում դատարանում
Քաղաքականություն

Հրաժարվում եմ սատանայից, չար պաշտոնյաներից, ինչ են աղոթում դատարանում

20/08/2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը
Քաղաքականություն

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը

20/08/2025
Համախմբելու աշխատանք դեռ չեմ արել, ինչքան արել եմ՝ ստացվել ա իմ մոտ. Դավիթ Համբարձումյան
Քաղաքականություն

Համախմբելու աշխատանք դեռ չեմ արել, ինչքան արել եմ՝ ստացվել ա իմ մոտ. Դավիթ Համբարձումյան

20/08/2025
Ժեստուլյացիան. Բագրատ սրբազանն ինչ է հասկացնում, ում է սրտիկ ու պաչիկ ուղարկում
Քաղաքականություն

Ժեստուլյացիան. Բագրատ սրբազանն ինչ է հասկացնում, ում է սրտիկ ու պաչիկ ուղարկում

20/08/2025
Ես ոչ դավաճանել եմ, ոչ սխալ եմ արել, մեղավոր են նրանք, ովքեր էս դավաճանի հետ համագործակցել են․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքականություն

Ես ոչ դավաճանել եմ, ոչ սխալ եմ արել, մեղավոր են նրանք, ովքեր էս դավաճանի հետ համագործակցել են․ Իշխան Սաղաթելյան

20/08/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի մի հատվածը

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

20/08/2025
Հրաժարվում եմ սատանայից, չար պաշտոնյաներից, ինչ են աղոթում դատարանում

Հրաժարվում եմ սատանայից, չար պաշտոնյաներից, ինչ են աղոթում դատարանում

20/08/2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը

20/08/2025
Համախմբելու աշխատանք դեռ չեմ արել, ինչքան արել եմ՝ ստացվել ա իմ մոտ. Դավիթ Համբարձումյան

Համախմբելու աշխատանք դեռ չեմ արել, ինչքան արել եմ՝ ստացվել ա իմ մոտ. Դավիթ Համբարձումյան

20/08/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.