ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ — Գյումրի հատվածի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվեց շահագործման։
Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ այս հատվածն արդեն բաց է երթևեկության համար՝ ամբողջությամբ կահավորված և գծանշված:
Առաջիկա կարճ ժամանակահատվածում պատրաստ կլինի նաև լուսավորության համակարգը։
Բարի երթ և անվտանգ երթևեկություն բոլորիս»։