• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
14/10/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Առջևում ընտրություններ են, և հիշել է, որ «բոլորին սիրում» է. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
14/10/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Առջևում ընտրություններ են, և հիշել է, որ «բոլորին սիրում» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շուտով նորից սկսելու է ավելի հաճախ խոնարհվելու ժեստեր անել, ավելին՝ նորից հիշելու է, որ սիրում է բոլորին: Այսինքն, ավելի հաճախ է փորձելու սիրաշահել բազմաչարչար ժողովրդին: Չէինք սխալվել: Ու դժվար էլ կլիներ սխալվել: Ինչ-որ առանձնահատուկ խորաթափանցության խնդիր չէ. առաջիկայում ընտրություններ են սպասվում:

Ահավասիկ, նախօրեին էլ Էրեբունի-Երևանի տոնի համատեքստում էլ ի սկսեց «հին երգը»՝ բոլորին սիրելու մասին, մի հատ էլ մատներով «սրտիկ» արեց: Չէ, երկու անգամ, մի հատ էլ՝ նախորդ օրը: Կարճ ասած՝ ժողովրդին վիրտուալ «սրտիկեց»: Իհարկե, այդ «սրտիկը» դարձավ մեմ, դարձավ հեռախոսների «սմայլիկ», ծաղրի առարկա: Բայց նրա նպատակը հենց դա էր՝ կարևորն ինքը բոլորի ուշադրության և խոսակցության թեման լինի, էական չէ՝ ինչպես: Սակայն նույնիսկ դա չէ առաջնայինը, այլ այն, թե ինչո՞ւ նորից այսպես սիրատոչորվեց մարդ-կառավարություն Նիկոլ Փաշինյանը:

Կրկնենք՝ շատ պարզ է. առաջիկայում ընտրություններ են լինելու: Դե, պարզից էլ պարզ է, որ հիմա Փաշինյանը ժողովրդին սիրո խոստովանություններ էլ կանի, սրտիկներ էլ կցուցադրի: Չէ՞ որ ինքը շատ լավ հասկանում է, որ առանձնապես քվե չունի, այդ ընտրություններում հաղթելու շանս չունի: Չունի, բայց իշխանությունից հեռանալու ցանկություն էլ չունի: Ոչ մի պարագայում:

Փաշինյանի «սրտիկումները» հիշեցրին Սևակի հանրահայտ տողերը.

«Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր Սիրում է կյանքում նա իր… աթոռը»:

Աթո՛ռն է սիրում: Նա իր աթոռից, պաշտոնից ու կարգավիճակից բացի, ուրիշ ոչինչ չի սիրում: Այսինքն, այս զգացմունքային հարցում էլ է կեղծում: Ինչպես միշտ:

Այլապես, «բոլորին սիրողը, «սրտիկողը», որ իշխանության էր եկել աղքատության դեմ պայքարելու դրոշակներով, կկանգներ և մոտ մի 700 հազար մարդու կասե՞ր, թե՝ «աղքատությունը ձեր գլխում է…»: Դա դեռ ամենից անմեղ թվացող պահը նշեցինք: «Բոլորին սիրողը» հազարավոր երիտասարդների մահվան մատնեց ու հետո էլ թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի…»:

Ու ամեն օր՝ մի նոր փորձանք: Ամեն օր՝ մի փորձություն: «Սիրելով» բորդյուրներ լիզելուց ու պատերին ծեփելուց է խոսում, ասֆալտին փռելու մասին գոռում:

Վա՜յ, «սիրում է բոլորին», այնքան շատ է «սիրում», որ նորանոր տուգանքներով շտապում է մտնել ժողովրդի գրպանը: Մարդկանց դարձրել է «տուգանքի մատերիալ»:

Հապա որքա՜ն «սեր» կա Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդին հարկային տեռորի տակ պահելու մեջ: Որպիսի՜ գորովանքով է Փաշինյանի իշխանությունը նպաստում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին:

Դե, բյուջեի հաշվին լիուբոլ ապրող, միանգամից հարստացած քպականներին ու իրենց ղեկավարին դա ինչո՞ւ պիտի հետաքրքրի: Նրանք թքած ունեն բոլորի վրա, նրանք սիրում են միայն իշխանությունն ու պաշտոնը: Եվ վերջ, ինչ երկիր, ինչ պետություն, ինչ ժողովուրդ…

Ավելին, հենց մի հարց է լինում, անմիջապես իրեն բնորոշ ձայներանգով ու ժեստիկուլ յացիայով հարձակվում է խեղճ մարդկանց վրա, թե՝ այ, անգործ ես, դրա համար է տունդ էս վիճակում, անգլերեն չգիտես, դրա համար մոշդ չի ծախվում… Մի խոսքով, վատն ենք, սիրելի ժողովուրդ: Նա իր ամեն ինչով ցույց է տալիս, որ իրականում ոչ թե սիրում է մարդկանց, ժողովրդին, այլ ընդհակառակը, ուղղակի հիմա այդպես է պետք, դե… առջևում ընտրություններն են: Արդյունքում Փաշինյանն այսօր մեկ հիմնական ընդդիմություն ունի: Եվ այդ ընդդիմությունը հայ ժողովուրդն է:»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Tags: ՔՊընտրություններՆիկոլ ՓաշինյանTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Կարապետյանի ու արքեպիսկոպոսների գործում և´ նմանություն կա և´ տարբերություն. Ամստերդամ. տեսանյութ
Իրավունք

Կարապետյանի ու արքեպիսկոպոսների գործում և´ նմանություն կա և´ տարբերություն. Ամստերդամ. տեսանյութ

14/10/2025
Ի՞նչ եք պատրաստվում անել, որ Կարապետյանն այսօր ազատ աձակվի. լրագրողը` փաստաբանին. տեսանյութ
Իրավունք

Ի՞նչ եք պատրաստվում անել, որ Կարապետյանն այսօր ազատ աձակվի. լրագրողը` փաստաբանին. տեսանյութ

14/10/2025
Խղճում եմ Փաշինյանին, կարծում եմ` նա վախին տրված մարդ է. միջազգային փաստաբան. տեսանյութ
Իրավունք

Շա՜տ լուրջ վախեր պետք է ունենար վարչապետը, որ այդպիսի գործ սարքեր. Ռոբերտ Ամստերդամ. տեսանյութ

14/10/2025
Ես դատավորների մասին չեմ արտահայտվում. Ամստերդամ. տեսանյութ
Իրավունք

Մտավախություն չունե՞ք, որ կմոգոնեն երրորդ մեղադրանքը` լրագրողի հարցը Կարապետյանի փաստաբանին. տեսանյութ

14/10/2025
Ես դատավորների մասին չեմ արտահայտվում. Ամստերդամ. տեսանյութ
Իրավունք

Հույս ունեմ, որ այս անգամ կկարողանամ դատարանի դահլիճում ներկա գտնվել. փաստաբան. տեսանյութ

14/10/2025
Ես դատավորների մասին չեմ արտահայտվում. Ամստերդամ. տեսանյութ
Իրավունք

Ես դատավորների մասին չեմ արտահայտվում. Ամստերդամ. տեսանյութ

14/10/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Կարապետյանի ու արքեպիսկոպոսների գործում և´ նմանություն կա և´ տարբերություն. Ամստերդամ. տեսանյութ

Կարապետյանի ու արքեպիսկոպոսների գործում և´ նմանություն կա և´ տարբերություն. Ամստերդամ. տեսանյութ

14/10/2025
Ի՞նչ եք պատրաստվում անել, որ Կարապետյանն այսօր ազատ աձակվի. լրագրողը` փաստաբանին. տեսանյութ

Ի՞նչ եք պատրաստվում անել, որ Կարապետյանն այսօր ազատ աձակվի. լրագրողը` փաստաբանին. տեսանյութ

14/10/2025
Խղճում եմ Փաշինյանին, կարծում եմ` նա վախին տրված մարդ է. միջազգային փաստաբան. տեսանյութ

Շա՜տ լուրջ վախեր պետք է ունենար վարչապետը, որ այդպիսի գործ սարքեր. Ռոբերտ Ամստերդամ. տեսանյութ

14/10/2025
Ես դատավորների մասին չեմ արտահայտվում. Ամստերդամ. տեսանյութ

Մտավախություն չունե՞ք, որ կմոգոնեն երրորդ մեղադրանքը` լրագրողի հարցը Կարապետյանի փաստաբանին. տեսանյութ

14/10/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.