Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ Կառավարության՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ հերթական հանդիպումը Արենի համայնքում էր։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանը մեր հայրենակիցներին ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am/։