Ռուսաստանը ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. մյուսները պետք է քննություն հանձնեն, ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
«Մենք չենք կարող ճանաչել այն երկրներից ժամանողների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու չէ։ Այս դեպքում այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն կանոնները և քննությունները. միայն այդ դեպքում նրանք կկարողանան ստանալ վարորդական իրավունք», — ասել է նա լիագումար նիստում։
Վոլոդինը հավելել է, որ ռուսաց լեզվի իմացությունը հիմնարար հարց է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա վարորդական իրավունքի ճանաչման գործում։















