Ո՞նց կարող է նա ինձ հանդիպել, առաջին հարցը կտամ տեսնելու համար՝ ձեռքը տե՞ղն է, թե՞ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում հանդիպել Սրբազանին։
«Դրանից հետո կորոշենք»,-ասաց Սրբազանը։
Լրագրողի դիտարկմանը, թե մինչև շարժման մեկնարկը Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկ է եղել՝ Բագրատ Սրբազանը պատասխանեց.
«Այո՛, եղել է։ Մերժել եմ, որովհետև հարմար չեմ տեսել, դեռ գործընթացները չէին սկսել, ոչ մի բան տեղի չէր ունեցել։ Չեմ կարծում, որ դա նպատակահարմար էր»։
Սրբազանը չբացառեց նաև այն, որ կմտնի ԱԺ-ի շենք: «Կմտնեմ, սակայն օրինական ճանապարհով, անցագիր ստանալով»,- ասաց նա:
Իսկ, թե ո՞րն է ԱԺ շենք մտնելու նպատակը, նա հավելեց. «Մտնելու եմ՝ օրհնեմ իրենց, ասեմ՝ մարդու որդիներ, էդ որ մեծ-մեծ փրթում եք, հիմա եկել եմ ձեր դիմաց կանգնել եմ, խոսե՛ք»