• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
17/06/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Ազատե’լ Բաքվում պահվող ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, դադարեցնել ՀՀ-ում քաղաքական հետապնդումներն այլախոհների և հոգևորականների նկատմամբ. Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ են անում Գերմանիայի կանցլերին Փաշինյանի հետ քննարկել այս հարցերը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
09/12/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ազատե’լ Բաքվում պահվող ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, դադարեցնել ՀՀ-ում քաղաքական հետապնդումներն այլախոհների և հոգևորականների նկատմամբ. Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ են անում Գերմանիայի կանցլերին Փաշինյանի հետ քննարկել այս հարցերը

Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերին՝ կոչ անելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնվեն իրենց հայտարարությունում շեշտադրվող հիմնարար խնդիրները։

Ստորև ներկայացվում է կազմակերպությունների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը։

Բեռլին – Գյոթինգեն – Ֆրանկֆուրտ 2025 թ․ դեկտեմբերի 8

Պարոն դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերց, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված Ձեր հանդիպման կապակցությամբ ցանկանում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունն ու ակնկալիքը, որ մարդու իրավունքների և տարածաշրջանի հումանիտար իրավիճակի ամենախնդրահարույց հարցերը չմնան երկրորդական պլանում, այլ ստանան հավասար կարևորություն քաղաքական և տնտեսական օրակարգի մյուս հարցերի կողքին։

Այդ համատեքստում շեշտում ենք նաև մեր համատեղ հայտարարությունը՝ հրապարակված 2025 թ․ օգոստոսի 21-ին մարդու իրավունքների վեց կազմակերպությունների կողմից։ Այդ հայտարարությամբ մենք դիմել էինք Գերմանիայի արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Խաղաղ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատումը, ինչպես նաև Արցախի նախկին իշխանական ներկայացուցիչների ազատ արձակումը։ Այս քայլը շարունակում է մնալ անհրաժեշտ նախապայման վստահելի և կենսունակ խաղաղության գործընթաց սկսելու համար։

Միաժամանակ կենսական է ապահովել, որ հայ կալանավորվածների պահման պայմանները համապատասխանը միջազգային չափանիշներին և կոնվենցիոն պարտավորություններին։ Հատկապես մտահոգիչ է Վիկեն Էուլեկյանի դեպքը, ով հայրենիք վերադարձի ընթացքից հետո տեղափոխվել է Բաքվի բանտ՝ ծանր առողջական վիճակում։ Ընտանիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ամիսներ շարունակ նրան մերժել է անհրաժեշտ բուժօգնությունը, ինչի հետևանքով նրա կյանքը լուրջ վտանգված է։

Լրջագույն մտահոգություն է հարուցում այն փաստը, որ հայկական իշխանությունները բավարար ուժգնությամբ և հետևողականությամբ չեն պաշտպանում Ադրբեջանում պահվող հայերի իրավունքները և չեն պաշտպանում բռնի տեղահանվածների հիմնարար իրավական, սոցիալական և քաղաքական շահերը՝ չնայած նրանց հանդեպ գործված զանգվածային խախտումներին։

Մտահոգիչ զարգացումներ Հայաստանում

Վարչապետ Փաշինյանի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ նաև հենց Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումներին, որոնք ավելի են խորացնում երկրի ներքին լարվածությունը։

Դրանց թվում՝

• խոսքի ազատության սահմանափակումը,

• քաղաքական դրդապատճառներով քննադատների և այլընտրանքային կարծիք ունեցողների հետապնդումը,

• արդեն չորս թեմակալ առաջնորդների կալանավորումը, ինչով կալանքի տակ է հայտնվել Հայաստանում ծառայող եպիսկոպոսների շուրջ մեկ երրորդը։

Այս քայլերը լուրջ կասկածներ են առաջացնում՝ իրավական պետության սկզբունքների, կրոնական ազատությունների պաշտպանության, և քաղաքացիական իրավունքների ապահովման առումով։ Չնայած Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական առանձնահատուկ կարգավիճակին՝ կառավարության գործողությունները տպավորություն են թողնում, որ իշխանությունները փորձում են եկեղեցին ենթարկել պետական կառավարման ու վերահսկողության։ Եվրոպայի խորհրդի նման կառույցներն արդեն բազմիցս արձանագրել են Հայաստանում քաղաքական հետապնդումների վտանգը և քննադատել «քաղբանտարկյալների» գոյության փաստը։

Մտահոգություններ Գերմանիայի հայ համայնքի վերաբերյալ

Չափազանց մտահոգիչ է, որ Գերմանիայում բնակվող հայերը, ովքեր հրապարակայնորեն քննադատում են Հայաստանի իրավական սահմանափակումները, աստիճանաբար ավելի են վախենում, որ կարող են զրկվել Հայաստան մեկնելու իրավունքից։ Սա մտահոգիչ է ոչ միայն իրավական, այլև մարդասիրական տեսանկյունից։

Խորին շնորհակալությամբ և հարգանքով,

Սառա Ռայնկե Gesellschaft für bedrohte Völker (GfbV)

Դոկտոր Թեսսա Հոֆման Arbeitsgruppe Anerkennung – Gegen Genozid, für Völkerverständigung (AGA)

Ջոնաթան Սպանհենգեր Zentralrat der Armenier in Deutschland (ZAD)

Հայր Փիթեր Ֆուքս Christian Solidarity International (CSI Deutschland)

Tags: քաղբանտարկյալՆիկոլ ՓաշինյանՄերցքաղաքականությունTribune.amԳերմանիաբաքվի բանտ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Իրանը խոստացել են կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված գործողություններին
Քաղաքականություն

Իրանը խոստացել են կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված գործողություններին

17/06/2026
500 հազար դրամ` ՔՊ-ի հանրահավաքին մարդկանց զոռով կամ վարչական լծակներով բերված լինելու մասին փաստահեն տեղեկատվության դիմաց
Իրավունք

Հարկ, ծառայություն, բնակություն․ քվեարկության իրավունքի սահմանափակման առաջարկ Իոաննիսյանից

16/06/2026
ՆԱՏՕ-ն ՀՕՊ համակարգ կտեղակայի Թուրքիայում
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն ՀՕՊ համակարգ կտեղակայի Թուրքիայում

16/06/2026
ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ անակնկալ է մատուցել Զելենսկին Մակրոնին G7-ի գագաթնաժողովում
Քաղաքականություն

ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ անակնկալ է մատուցել Զելենսկին Մակրոնին G7-ի գագաթնաժողովում

16/06/2026
Ես գիտեմ ճշմարտությունը․ կալանավորված Սասուն Բադոյանի դստեր հայտարարությունը
Իրավունք

Ես գիտեմ ճշմարտությունը․ կալանավորված Սասուն Բադոյանի դստեր հայտարարությունը

16/06/2026
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման օրը
Իրավունք

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննարկման օրը

16/06/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
Վեդիի կոլեկտիվն է, փողս տվել են, բերել եմ, դաժե չէի ուզում բերեի, ՔՊ-ին չեմ աջակցում

Վեդիի կոլեկտիվն է, փողս տվել են, բերել եմ, դաժե չէի ուզում բերեի, ՔՊ-ին չեմ աջակցում

05/06/2026
Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

03/05/2026
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Իրանը խոստացել են կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված գործողություններին

Իրանը խոստացել են կոշտ պատասխան տալ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված գործողություններին

17/06/2026
500 հազար դրամ` ՔՊ-ի հանրահավաքին մարդկանց զոռով կամ վարչական լծակներով բերված լինելու մասին փաստահեն տեղեկատվության դիմաց

Հարկ, ծառայություն, բնակություն․ քվեարկության իրավունքի սահմանափակման առաջարկ Իոաննիսյանից

16/06/2026
ՆԱՏՕ-ն ՀՕՊ համակարգ կտեղակայի Թուրքիայում

ՆԱՏՕ-ն ՀՕՊ համակարգ կտեղակայի Թուրքիայում

16/06/2026
ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ անակնկալ է մատուցել Զելենսկին Մակրոնին G7-ի գագաթնաժողովում

ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ անակնկալ է մատուցել Զելենսկին Մակրոնին G7-ի գագաթնաժողովում

16/06/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.